«Սա նոր աղանդի հիմնում է, որը կպահի եկեղեցու արտաքին ատրիբուտիկան և բովանդակային առումով նույնն է, ինչ բողոքական եկեղեցին։ Բազմիցս ասել ենք՝ սա անգլիկան եկեղեցու նման մի կառույց է, որտեղ պահպանված են կաթոլիկ եկեղեցու արտաքին ամեն ինչը, բայց բովանդակային առումով բողոքական է»։
Պետք է երաժշտական գործիքի տիրապետես կամ լինես երգչախմբի խմբավար։ Կոնսերվատորիան ունի իր նվագախումբը, փորձեր արվում են, երբեմն հնարավորություն է տրվում դիրիժորներին փորձ ձեռք բերել։ Առանց փորձի դիրիժոր դառնալը շատ դժվար է։ Դու պետք է ազդակ տաս, որ երաժիշտը, նվագախմբի անդամը, երգչախումբը դրան հաջորդի։ Պետք է նախորդես երաժշտին, նվագախմբին՝ քո նոր շարժումն ինչ-որ միլիվայրկյան շուտ հաղորդելով։
«Եթե այդ ամենը չպետք է ծառայի հայ մարդուն, այսինքն՝ չնպաստի, որպեսզի մարդը նախնյաց կերպարն ունենա, ձեռք բերի, վերակերտի իրեն, այդ վերելակն ո՞ւմ է պետք, եթե, կներեք, մի շուն-շանորդու վերև պետք է հանի»,- եզրափակեց Սեդրակ Երկանյանը։