Այստեղ կա մի կարևոր հանգամանք․ նշված բուսաբուժությունը, որ կարծում են՝ այս կամ այն բույսը պետք է խմեն, մենք այս փուլում, այո, օգտագործում ենք դրանց լուծամզվածքները, բայց, որոշել ենք միացությունների կազմը ու փորձում ենք գտնել այն միացությունները, որոնք պարունակվում են բույսերի մեջ ու կարող են ունենալ հնարավոր ամենաբարձր ազդեցությունը՝ մեր կողմից ընտրված թիրախների նկատմամբ, ապա առանձին աշխատել առանձին կոմպոնենտներով․ կամ անջատել բույսերից, կամ փորձել սինթեզել մեկ այլ միացությունից։ Սա բուսաբուժությունից արդեն դուրս է գալիս, որովհետև միացություն է, որը կարող է ունենալ հակաքաղցկեղային ազդեցություն։
Բույսը պարունակում է 10-12% դաբաղանյութեր, ներկանյութեր (հիպերիցին, պսևդոհիպերիցին), խեժանյութեր, 5-6% անտոցիաններ, սապոնիններ, գլիկոզիդ հիպերոզիդ, C վիտամին, ռուտին, նիկոտինաթթու, կարոտին, խոլին, ալկալոիդների հետքեր, կվերցիտրին, իզոկվերցիտրին, կվերցետին, 0,2-0,3% եթերայուղ, որն իր հերթին պարունակում է տերպեններ, սեսկվիտերպեններ, իզովալերիանաթթվի բարդ եթերներ, ցերիլ սպիրտ և այլն: