«Գնացեք շուկա, տեսեք, որ որևէ ապրանք փորձաքննության չի ենթարկվում, ու մենք դարձել ենք թունաքիմիկատների «գերեզմանատուն»»,- ընդգծեց նա։
«Կան կանոններ, որոնք պահպանելու դեպքում հիանալի տոնական օրեր կունենաք»,- վստահեցնում է ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանը։
Ի՞նչ անել տոնական ուտելիքների հետ․ խուսափե՛ք արագ փչացող բաղադրիչներ պարունակող աղցանների օգտագործումից։ Գնում, տեսնում եք, որ թթվասերով, մայոնեզով աղցան է, ջուրն էլ՝ արդեն տակը․ դուք էլ 6-ին եք գնացել, և հավանականությունը, որ աղցանն առավոտվա 10-ից դրված է, մեծ է։ Աշխատեք օգտվել այն աղցաններից, որոնք բուսական ծագում ունեն․ օրինակ՝լոբով, բանջարեղենային աղցան, որտեղ ձու և արագ փչացող բաղադրիչներ չկան։