Նախագծում բացատրվում է, որ կուտակման նորմա է համարվում ԶՈՒ խնդիրների ապահովման և գործունեության համար անհրաժեշտ ռազմական նշանակության միջոցների ձեռքբերման կարիքը, շահագործման (ծախսի) նորմա է համարվում սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների օգտագործման (ըստ նշանակության կիրառման) ժամկետը (պիտանիությունը)։
Սեպտեմբերի 13-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանն ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները պաշտպանական զենք գնելու համար, բայց ոչ բոլոր երկրներն են պատրաստ զենք վաճառել Հայաստանին: