Մեկ տարի առաջ՝ այս օրերին, հայկական մեդիա տիրույթի թիվ մեկ նորությունը ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, ապա Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի, «Մեդլայն կլինիկի» տնօրենի, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի դեղակայուն բաժանմունքի ու ևս 8 այլ անձանց ձերբակալությունն էր, ապա, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության՝ հիմնական դերակատարների կալանավորումը։
«Էվոկաբանկ» ՓԲԸ-ն առաջարկել է Երևան համայնքին փոխանցել 254,000,000 /երկու հարյուր հիսունչորս միլիոն/ ՀՀ դրամ՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող ք. Երևան, Բագրատունյաց պողոտա 48/1 հասցեում գտնվող շենքի մասնակի վերանորոգման աշխատանքները կատարելու համար:
168.am-ը Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից փորձեց ճշտել, թե արդյոք խուզարկության մասին մամուլի շրջանառած տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը: Մեր հարցերին ի պատասխան՝ հաստատեցին, որ խուզարկություն կատարվում է, իսկ թե ինչ նպատակով, փոխանցեցին, թե իրենք տեղեկություն չունեն: