Երբ Աննա Վարդապետյանը Նիկոլ Փաշինյանի բարի կամքով ու նրան մատուցած անգնահատելի ծառայությունների համար նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում, շատերն էին կանխատեսում՝ դատախազությունը կզրկվի որակյալ կադրերից: Այդպես էլ եղավ: Գլխավոր դատախազությունը հերթով լքեցին դատախազության «առաջին մեծության աստղերը», այդ թվում՝ գլխավոր դատախազի տեղակալ, աղմկահարույց գործերով պետական մեղադրող Գևորգ Բաղդասարյանն ու ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, ապա Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը:
Միգուցե նոր սերնդի դատախազության ձևավորումը Աննա Վարդապետյանը հենց այդպես էլ պատկերացնում է:
2023 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր փաստաբանական թիմի միջոցով պատասխանել էր 168.am-ի հարցերին:
Գևորգ Բաղդասարյանի նշանակումը ՔԿ նախագահի պաշտոնում, բնականաբար, պայմանավորված չէ զուտ մասնագիտական ու աշխատանքային շահերով: Արգիշտի Քյարամյան-գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան գերլարված հարաբերությունների պարագայում դատախազության ներքին խոհանոցի ուղնուծուծն իմացող Գևորգ Բաղդասարյանի նշանակումը, իհարկե, նոր լարվածության կբերի ու խիստ անհանգստացնող կլինի Աննա Վարդապետյանի համար: