Այս տարվա սեպտեմբերի 3-ից Ադրբեջանում այլևս չի գործում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը։ Ադրբեջանի իշխանությունների պահանջով է փակվել գրասենյակը, որի ներկայացուցիչները միակն էին, որ կարող էին այցելել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ու պատանդներին, ապահովել նրանց և Հայաստանում գտնվող հարազատների միջև կապը։ Սեպտեմբերից, սակայն, այս գործառույթը Կարմիր խաչը չի իրականացնում։
168.am-ի հարցին, թե ե՞րբ է նախատեսված հաջորդ այցը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին պատասխանեց, որ սովորաբար կոմիտեն խոսում է կատարված աշխատանքի մասին, իսկ պլանավորված գործողությունների մասին՝ ոչ։