«Մենք ունենք վերակազմակերպման պարզ գործընթաց, երբ «Գոյ» թատրոնն իր խաղացանկով, ստեղծագործական ազատությամբ և ֆինանսավորմամբ՝ ընդամենը գործում է Սունդուկյան թատրոնի հովանու ներքո։ Սա այն պարզ ճշմարտությունն է, որը մենք փորձում ենք փոխանցել և անընդատ հանդիպում ենք տարբեր մանիպուլյացիաների, որոնց հիմքն ու իմաստը, անկեղծ ասած, շատ հասկանալի չէ»։
«Ո՞վ են իրենք, ժամանակավոր պատուհաս, որ եկել ու անցնելու են։ Ճանաչո՞ւմ եք, ո՞վ է հիմա ԿԳՄՍ նախարարը, ովքե՞ր են փոխնախարարները։ Մի հաղորդավար կա, որը հիմա փոխնախարար է, իրեն կարող է ճանաչեք։ Ի՞նչ ներդրում ունեն մշակույթի, գիտության, կրթության զարգացման մեջ։ Հիշեք, ովքեր են դրվել պաշտոնների՝ Լիլիթ Մակունցից սկսած՝ բացարձակ ոչ կոմպետենտ մարդիկ, ոչ մի ձևի մարդիկ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
«Ես չեմ հանդիպել, որովհետև կյանքը շատ կարճ է մարդկանց հանդիպելու համար։ ԿԳՄՍՆ-ից թատրոնը փակելու հիմնական ջատագովը գնացել է Մատենադարան, հիմա տեղն եկել է մեկ ուրիշը, ասում են՝ ադեկվատ մարդ է, ես չգիտեմ։ Ախր ես չպետք է նրանց հետ հանդիպեմ, սա իրենց տնտեսությունն է, իրենց պատկանող։ Իրենք ժամանակավոր մարդիկ են, ինչպես և բոլորը։ Իրենք գալիս են քանդելու, ինչպես այդ ամբողջ կառավարությունն է, քանդել, փշրել, Ղարաբաղը տվեցին ու պետք է գնան։