Արցախի Հանրապետությունում դավաճանական քայլ են համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով:
«Առաջ եկող խնդիրները մի կերպ հաղթահարում ենք։ Արդեն երկու օր է, եղանակը տաքացել է, որոշ ժամանակ հետո կսկսենք գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվել։ Բնակիչները գոնե այդ աշխատանքներով կզբաղվեն, մենք միայն այգիներ ենք մշակում, հատիկավոր մշակաբույսեր չունենք։ Պատերազմից առաջ, իհարկե, մշակում էինք, բայց պատերազմից հետո դրա մշակելը մեզ համար դարձել է երազ՝ վարելահող չկա»,- նշեց Սամվել Սարգսյանը։
168.am-ը Արցախի Հանրապետության Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանից հետաքրքրվեց՝ այս պահին Բերձորից և Աղավնոյից կա՞ն բնակիչներ, որոնք ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Հին Շենում։ Այլընտրանքային ճանապարհի անցկացումը գյուղի տարածքով կմեծացնի՞ գյուղի անվտանգության երաշխիքները, թե՞ հակառակը։
Տելեգրամյան մի շարք ալիքներ գրում են, որ այսօր ժամը 03:25-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողները 3 հետախուզական անօդաչու թռչող սարք են գործարկել։