Օրերս 168.am-ը մանրամասն անդրադարձել է «Անպիտան ռադիոլոկացիոն կայանի» գործին, որոնցով անցնում են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը և ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ Արմեն Հարությունյանը:
168.am-ը երեկ անդրադարձել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի և ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի դեմ Դատախազության ներկայացրած հայցադիմումին, որով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4 մլրդ 370 մլն 985.000 դրամ։
Մոտ մեկ շաբաթ առաջ տեղեկություն ստացվեց, որ Դատախազությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի և ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան և պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4 մլրդ 370 մլն 985.000 դրամ։
Ըստ էության, ԱԱԾ-ն ոչ հաստատում, ոչ էլ հերքում է մեր տեղեկությունը: Գուցե դեռ քաղաքական, իրավական չիրականացված քայլեր կան հրանոթի արկերի գործի հետ կապված, կամ էլ ցանկանում են դեռ գաղտնի պահել այն, որ Փաշինյանի ռազմական մեղադրանքները «բախվել են պատին» և դժվար է առաջ գնալ:
Ըստ ԱԱԾ-ի` «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել 2018թ. բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977թ. չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որն էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։