«Ինձ ցույց տվեց նկարներ Շուշիի ամենափրկիչ եկեղեցուց, թե ինչպես են եկեղեցին վերածում մզկիթի։ Հստակ ասաց, որ Արցախի հարցը էթնիկ խնդիր է, էթնիկ ատելությունը, նաև իր ուսումնասիրած երկրների դեպքում, չի տեսել գերեզմանների վանդալիզմի դեպքեր, ինչը տեսել է Արցախում։ Նրան ես փոխանցեցի մի քանի հայ մասնագետների կոնտակտներ, որպեսզի նրանք էլ Արցախի խնդրի ու ներկայիս իրավիճակի մասին տվյալներ փոխանցեն՝ արդեն ավելի մասնագիտորեն»,- ընդգծեց Աշխեն Գևորգյանը։
Մարզիչ փոխելիս խումբն անորոշ է լինում, չնայած երբեմն օգնում է, եթե ֆուտբոլիստների հետ լավ հարաբերություններ չունի։ Սակայն պետք է նախ ծրագիր կազմես։ Բրազիլացիները լավ խոսք ունեն՝ արժանի ֆուտբոլիստը թանկ կլինի։ Դրա համար պետք է 10-ի փոխարեն՝ 3 հոգու բերես, որոնց համար պահանջվող գումարը 10 հոգու համար նախատեսվածից ավելի կարժենա։
«Սուրբ Ծնունդն ավելին է, քան մոմերի լույսերն ու ուրախությունը: Դա բարությունն է, վերածնված հույսը: Ամեն Նոր տարի յուրաքանչյուրս ցանկանում ենք բարգավաճ տարի: Իմ հայ ազգին մաղթում եմ առողջություն ու տնտեսական զարգացում, և ամենակարևորը՝ աշխարհը ճանաչի Արցախն իբրև պետություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բրազիլիայի Առևտրի հայկական պալատի հիմնադիր Սարգիս Կարամեկյանը:
12 օր է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Բրազիլիայի Առևտրի հայկական պալատի հիմնադիր Սարգիս Կարամեկյանը մեր այն հայրենակիցներից է, ով ամեն կերպ փորձում է բարձրաձայնել թշնամու կողմից կատարվող հերթական սադրանքի մասին՝ հրավիրելով աշխարհի ուշադրությունը: