«Ինքս երկու հիմնարկ եմ ղեկավարում՝ գործարան ու հիմնադրամ, արդեն տևական ժամանակ է՝ չեմ հասցնում գնալ արձակուրդ, իմ ընտանիքի անդամներին չեմ տեսնում, շաբաթ-կիրակի աշխատում եմ, բայց մեկ է՝ գործերս չեմ հասցնում։ Այս մարդը մի ամբողջ երկիր է ղեկավարում, հասցնում է գնալ արձակուրդ, լոնդոններում նկարվի ու տեսանյութեր հրապարակի։ Կամ էլ՝ կիսամերկ գնում են հանդիպումների, լավ, դրես-կոդ չկա՞։ Մի խոսքով՝ արդեն չենք կարողանում որևէ բան նայել։ Այս ամենը ասում եմ նրա համար, որ ավելի կարևոր հարցեր ունի լուծելու, քան մայթերի հարցն է»,- եզրափակեց Վահագն Սահակյանը։