«Եթե աշխարհն այս ամենը չտեսներ, ապա ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող համանախագահ երկրների ներկայացուցիչներն ամեն անգամ Ստեփանակերտ չէին գա ու չէին հանդիպի Արցախի ղեկավարությանը, չէին քննարկի 3 սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշումը և ուժի կիրառման բացակայությունը»։
«Մի քանի օրից՝ փետրվարի սկզբին, մենք Փարիզի քաղաքապետարանի դիմաց փակցնելու ենք Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարները: Հուսով եմ, այդ օրը շատ մարդ կլինի մեր կողքին, քանի որ այդ կերպ ևս մեկ անգամ փորձելու ենք լսելի դարձնել գերիների ձայնը»,- հայտարարել է Փարիզի փոխքաղաքապետ Արնո Նգաչան՝ Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցած «Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ այս համաներումը տարածվում է այն անձանց վրա, ովքեր մասնակցել են պատերազմին, բայց դրանից հետո ինչ-որ հանցագործություն են արել ու բանտարկվել՝ ազատ են արձակվելու։
Սեպտեմբերի 2-ն Արցախի անկախության հռչակման օրն է. ուղիղ 33 տարի առաջ հենց այս օրնԱրցախն անկախ հռչակվեց Խորհրդային Միությունից։ Այս պատմական օրվանից 33 տարի անց,սակայն, պատմության մեջ առաջին անգամ Արցախի Անկախության օրն Արցախում հայ չկա, որովհետև Արցախի անվտանգության երաշխավոր հռչակված Հայաստանի իշխանությունը բաժին հասավ մեկին, որը հայտարարեց՝ ճանաչում է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս։
«Համաձայն մեր տեղեկատվության, պաշտոնականացված անազատության մեջ պահվող հայերի թիվը կազմում է 23-ը, և այստեղ ներառված են 8-ը՝ Արցախի նախկին ղեկավարությունը։ Այսինքն՝ սա պաշտոնական թիվն է, երբ Ադրբեջանն ընդունում է հայի՝ իր մոտ գտնվելը։ Այս անձանց հետ շփումներ են ապահովում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջով։ Այսինքն՝ նրանք տեսակցում են, և կա որոշակի կապ ընտանիքի անդամների միջև։