«Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքի լիազոր ներկայացուցչին ուրբաթ օրն ենք ընդունել, բանակցություններն ավարտական փուլում են, խնդիր ունենք բնակիչների 100 տոկոս համաձայնության և վերաբնակեցման ծրագրին մասնակցության հետ կապված»։
«Հանդիպել ենք բնակիչներին, ներկայացրել բնակարանների ձեռքբերման տրամաբանությունը, ստացել ենք երկու տիպի դժգոհություն: Դժգոհել են բնակարան ձեռք բերելու դժվարությունների հետ կապված, այսինքն՝ գումար ստանալուց հետո ինչպե՞ս կարող են բնակարան ձեռք բերել, և երկրորդը, դժգոհություններ են եղել քառակուսի մետրերի հաշվարկի տրամաբանության վերաբերյալ»