Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ այնպես չէ, որ Արցախում ձևավորվում է նոր կառավարություն, բայց դե ֆակտո լինելու է նոր կառավարություն, պետնախարար, որը լիազորված է այդ փոփոխությունն իրականացնելու բոլոր իրավունքներով։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն ասաց, որ Սոչիում երեկ կայացած եռակողմ հանդիպման և համաձայնեցված հայտարարության վերաբերյալ Արցախի ԱԳ նախարարը հայտնել է Արցախի տեսակետը, հետևաբար՝ դրա վերաբերյալ այլ մեկնաբանություն չունեն։
Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և ԼՂՀ-ում ապրող՝ Փաշինյանի ձևակերպմամբ՝ հայության անվտանգության մասին։ «Վերջին ագրեսիան տեղի է ունենում այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի հումանիտար հետևանքները դեռ չեն լուծվել։ Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնումը, տեղահանված բնակչության հոգեսոցիալական խնդիրները, հայ ռազմագերիների հայրենադարձությունը […]