Բովանդակային առումով այդ քննարկումները վերաբերում են ենթակառուցվածքներին, այսինքն՝ էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման վերականգնմանը։ Արդեն 20 օր է՝ Արցախում գազամատակարարումն առհասարակ դադարեցված է, իսկ հունվարի 9-ից էլ Հայաստանից է դադարել էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Այդ քննարկումները նաև կապված են ճանապարհի, Արցախի ապաշրջափակման հետ, այսինքն՝ այն հարցերին է վերաբերում քննարկումը, որոնք կապված են ենթակառուցվածքների ու հումանիտար բնույթի այլ ոլորտների հետ»,- նշեց Արթուր Հարությունյանը։