«Ազգային համաձայնության կառավարությունը պետք է ձևակերպի խաղի կանոնները, որի հիման վրա կձևավորվի ապագայի կառավարությունը։ Որևէ արտոնություն փողով չպետք է վաճառվի։ Սա Հալեպի բազարը չէ, որ դիպլոմ վաճառես կամ արտոնություն սահմանես կոռուպցիոն սխեմայով։ Ես մարդ գիտեմ, ով 12 տարի տուգանք է կուտակել միլիոններով, թքած է ունեցել համակեցության կանոնների, օրենքների վրա, ու Նիկոլը դա ջրել է, որպեսզի այստեղ-այնտեղ դա պատմի…»,- «Դասեր» հաղորդաշարում ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը:
Հայաստանի արտարժույթի շուկայում վերջին օրերին դրամի նկատմամբ դոլարի ու եվրոյի ոչ զգալի արժևորումը, ըստ տնտեսագետների, դեռ կշարունակվի։ Մասնագետները սա պայմանավորում են՝ ինչպես դեպի Հայաստան դոլարային հոսքերի կրճատմամբ և ԿԲ-ի վարած փողի էժանացման` վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականությամբ, այնպես էլ՝ դոլարի ու եվրոյի համաշխարհային շրջանառության մեծացմամբ։
«Ամեն ինչ մանրամասն ներկայացրել եմ, որ ընտանիքիցս երեք զոհ եմ տվել՝ հանուն մեր պետականության, երկրի, վերջում էլ գրել եմ, որ՝ խնդրում եմ ձեր որոշումը։ Դատավորն էլ «խնդրում եմ ձեր որոշումը» արտահայտությունը հասկացել է, թե ես դիմել եմ Պապիկյանին ու խնդրել, որ ինձ զորացրի։ Իմ հայցը մերժել է, հետո էլ ինձ ասում է՝ դուք ախր նախարարին խնդրել եք ձեզ զորացրի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Միհրան Մախսուդյանը։
«Հեծանիվը կյանք է», «Արցախը հանձնել են Արցախի իշխանությունները՝ ստորագրելով ԼՂ-ի ինքնալուծարման փաստաթուղթը», «10-րդ դասարանի պատմության դասագիրք չունենք. դա անելու ենք թղթապանակի միջոցով»,
«Դոլարի նկատմամբ դրամն արժեզրկվել է, ընդ որում՝ բավականին կտրուկ: Այս ամենը տեղի է ունենում Արցախում ռազմական գործողությունների, անվտանգային սպառնալիքների ու ցեղասպանության ու Հայաստանի նկատմամբ սպառնալիքների մեծացման արդյունքում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ հավելելով, որ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին սա դրամական շուկայի բնական արձագանքն է, ինչին ԿԲ-ն այս ընթացքում դեռևս չի միջամտում:
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել. վերջին մեկ տարվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է շուրջ 22 տոկոսով՝ իր հետ բերելով տնտեսական, սոցիալական հետևանքներ: Ստեղծված իրավիճակում առաջին հարվածն իրենց վրա կրում են արտահանողները. հայկական ապրանքները դրսի շուկաներում թանկանում են, ինչն էլ հանգեցնում է պահանջարկի նվազման։