Հայության զգալի մասը դուրս եկավ Հայրենական՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Երիտասարդության մի մասը զոհվեց պատերազմում, մյուս մասը վերադարձավ։ Խորհրդային իշխանությունը 1960-70-ական թվականներին որոշում ուներ բուհն ավարտած երիտասարդներին՝ գյուղատնտեսության, մանկավարժության, բժշկության բնագավառում ապահովել աշխատանքով։ Նախիջևանի տարածքում դա ևս իրագործեց Ադրբեջանը։ Գյուղ էին ուղարկում գյուղատնտեսի, հետո նրա ընտանիքն էր գնում, և այդպես շարունակ։ Նրանք 6-10 երեխա էին ունենում ու մի քանի տարի հետո դպրոց էին բացում։