Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը շարունակեց ներկայացնել Կառավարության 2025 թվականի կատարողականի և իրականացման արդյունքների մասին հաշվետվությունը և, ինչպես նախորդ 2 օրերի ընթացքում, այսօր ևս հայտարարեց՝ ժողովուրդն այնպես պետք է անի, որ ՔՊ-ն կրկին դառնա իշխանություն, հակառակ դեպքում վատ բան կլինի։
Ենթադրում եմ, որ հավանաբար հասկացան, որ նույնիսկ Ադրբեջանի այս վերջին ժեստը՝ երկկողմ ձևաչափում գերիների մի մասի փոխանակության հետ կապված, ընդամենը ժեստ էր՝ ՀՀ իշխանություններին բերելու իր դաշտ և համոզելու, որ երկկողմ ձևաչափում կարելի է ավելի արդյունավետ բանակցել»,- տեսակետ հայտնեց քաղաքագետը՝ հիշեցնելով նաև ԱՄՆ-ի վերջին չկայացած հանդիպումից հետո Ադրբեջանի գործադրած ջանքերը՝ Վրաստանին բանակցություններում ներգրավելու հարցում:
«Մի բան է, երբ խաղաղության պայմաններում են փորձում իրականացնել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, մեկ այլ բան է, երբ դու գտնվում ես եռացող կաթսայի էպիկենտրոնում և փորձում ես ինչ-որ խաղեր խաղալ տարբեր կենտրոնների հետ: Ցանկացած արտաքին դերակատար պահանջելու է հստակեցում, հակառակ պարագայում պարզապես անիմաստ կլինի խոսել որևէ օգնության ու աջակցության մասին»,- վստահեցրեց քաղաքագետ Արա Պողոսյանը: