168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուսի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանն ասաց, որ իրավիճակն այս պահին հանգիստ է, հանգիստ է եղել նաև գիշերը։
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբն այսօր տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինուժն այս գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: