«Այսօր մեր հասարակության 80 տոկոսը հակված է նման բաներով շեղվել։ Նիկոլ Փաշինյանի ասածներից լուրջ բաների մի սպասեք, այս ամենի մեջ ինքս ավելի շատ վտանգ եմ տեսնում՝ վատ բաների սպասեք»,- հավելեց Վահագն Սահակյանը։
Կլինի արտահերթ թե հերթական՝ ընտրություններին շատ ժամանակ չի մնացել։ Ընտրություններից առաջ, կորցրած վարկանիշը վերականգնելու ակնկալիքով՝ Նիկոլ Փաշինյանը կրկին հիշել է նախկինում տված խոստումները։ Այսքան տարի ոչինչ չեն արել դրանք կատարելու համար, հիմա նորից ուզում է այդ խոստումներով խաբել ժողովրդին։
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգերին՝ արագաչափեր, տեսախցիկներ, հայտնել էր, որ այդ գործառույթն այսօրվանից կիրականացնի ոչ թե մասնավոր ընկերությունը, այլ Ոստիկանությունը:
Հուլիսի 26-ին Քննչական կոմիտեի քննիչներն ու դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել էին արագաչափերի և տեսախցիկների սպասարկումն իրականացնող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գրասենյակ, խուզարկություն իրականացրել, առգրավել համակարգիչներ և կրիչներ։