Բաժիններ՝

Ավանտյուրա է, վատ բանի սպասեք. տոլմա փաթաթելով, լոբի մաքրելով ու թրաշվելով՝ մարդկանց ուշադրությունը շեղում են. Վահագն Սահակյան

Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում խոսելով ճանապարհային տեսախցիկների մասին, ասել էր՝ մտածում է, որ, հաշվի առնելով այդ հարցի հանրային լայն հետաքրքրությունը, ճիշտ կլինի, որ ձև գտնեն, այդ հարցը լուծեն հանրաքվեի միջոցով։

«Մեր օրենսդրությամբ կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի։

Լուծումը հետևյալն է, մեր օրենսդրությունը նախատեսում է, որ մենք կարող ենք հանրային նախաձեռնությամբ իրականացնել հանրաքվե։ Այն խումբը, որը հանդես է գալիս արագաչափերը հանելու օգտին, ես ինքս կաջակցեմ այդ խմբին, որպեսզի նրանք սկսեն ստորագրահավաք՝ արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նախաձեռնություն բերել ԱԺ։

Բայց մենք այս գլխից կպայմանավորվենք նաև իրենց հետ, եթե իրենք 50.000 ստորագրություն հավաքեցին, կգա Ազգային ժողով, մենք, գիտեմ, որ կոնսենսուս չի լինելու, Ազգային ժողովը դեմ կքվեարկի, որից հետո մենք կանցնենք 300.000 ստորագրության: Եթե հաջողվի՝ 300.000 ստորագրություն հավաքվի, մենք հարցը դուրս բերենք հանրաքվեի, որպեսզի այս հարցը լուծենք համաժողովրդական ձևով»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանի որևէ ասածի մեջ չպետք է տրամաբանություն փնտրել։

«Ես մի բան հաստատ գիտեմ՝ եթե Նիկոլ Փաշինյանը սկսում է հանրության ուշադրությունը շեղել մի ապուշ բանի վրա, ուրեմն՝ պետք է սպասել շատ վատ իրադարձությունների։ Հասկանո՞ւմ եք, մարդկանց ուշադրությունն են շեղում՝ տոլմա փաթաթելով, լոբի մաքրելով ու թրաշվելով, տաքսու չեկերով, և այլն։ Այս ամենով փորձում են հանրությանը զբաղեցնել, ավանտյուրա է, որի մեջ չպետք է ներքաշվել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վահագն Սահակյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը հաշվի առնելով, կարիք չկա արդեն մեկնաբանելու Նիկոլ Փաշինյանի՝ տեսախցիկների հետ կապված հանրաքվե անցկացնելու մասին հայտարարությունը։

«Այսօր մեր հասարակության 80 տոկոսը հակված է նման բաներով շեղվել։ Նիկոլ Փաշինյանի ասածներից լուրջ բաների մի սպասեք, այս ամենի մեջ ինքս ավելի շատ վտանգ եմ տեսնում՝ վատ բաների սպասեք»,- հավելեց Վահագն Սահակյանը։

Ինչ վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանից տաքսիստներին դուրս հանելուն՝ մոտ 200 հոգի, որոնք բողոքում էին այդ որոշման դեմ, Վահագն Սահակյանն ասաց, որ օդանավակայանը մասնավոր տարածք է, ուստի տաքսիստներն աշխատելու համար պետք է պայմանագիր ունենան, ինչը թանկ հաճույք է։

«Այս մասին ես խոսել եմ 2-3 տարի առաջ, ցավոք, պայմանագիր ունենալը թանկ հաճույք է, դրա համար չեն կարողանում օդանավակայանի հետ կնքել պայմանագիրը»,- եզրափակեց Վահագն Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս