«Իմացե՛ք,- ասաց նա,- ունեցողին ավելիով պիտի տրվի, իսկ չունեցողից պիտի վերցվի իր ունեցած ամենափոքր բաժինն էլ»: Ղուկաս 19:11-28 Հիսուս Քրիստոս մի առակ է պատմում, թե ինչպես մի մարդ գնաց օտար աշխարհ, որպեսզի ստանա իր թագավորական իշխանությունը և վերադառնա իր երկիր: Կանչելով իր ծառաներից տասը հոգու՝ յուրաքանչյուրին տասը ոսկի տվեց և պատվիրեց, թե. «Շահեցե՛ք այս դրամը, […]
Մարդու մարմնի մահը բնական է, քանզի մարմինը իրար հակառակ չորս տարրերից է բաղկացած: Բայց հոգին մասերից բաղկացած չլինելով` պարզ գոյացություն է, հետևաբար անկարելի է, որ մարդկային հոգին մահանա, և [այն] ընդունակ է և [նրան] հարմար է Աստծո շնորհներով առաքինություն գործելով հավիտենական կյանքին հասնել (Հռոմ Զ 23), բայց նա, ով մահացու մեղք է գործում, պարգևված շնորհը կորցնում է և առանց շնորհի արքայություն մտնելու հարմարություն [արժանիք] չմնալով՝ հոգով որպես հավիտենական մահացած է համարվում: