«Բայց պիեսն այնպես է գրված, որ այս պայքարն անընդհատ շրջապտույտի մեջ է թողնում, և իրականում այդպես էլ կա։ Սրանով նաև ցույց տվեցինք, թե ինչ բարդ իրադրության մեջ է հայտնվում մայրը կամ դուստրը, երբ փորձում են որևէ բան ստիպել, նաև այն մասին էր, որ երեխաներն էլ պետք է հասկանալով մոտենան ծնողների այս կամ այն պահանջին, այսինքն՝ ընտանիքում համերաշխություն լինելու համար, պետք է փոխզիջումներ լինեն և՛ զավակների, և՛ ծնողների կողմից»,- հավելեց ներկայացման բեմադրիչը։
«Մենք առաջնագծային թատրոն ենք, առաջնագծային մտածելակերպով, դա ո՛չ շենքն է, ո՛չ դերասանները, դա մտածելակերպն է, որը կա։ Կրկնվեմ՝ ուղղակի պետք է ունենալ բարոյականություն՝ պահպանել Փափազյանի անվան թատրոնը։