Համարենք նախընտրական խոստո՞ւմ, Նազարբեկյան մետրոյի նոր կայարանը.Մարկոս Հարությունյանը՝ Ավինյանին
Երևանում մետրոյի Աջափնյակի նախատեսվող կայարանի կառուցումից զատ, քննարկվել է նաև «Փեթակ» առևտրի կենտրոնին մոտ գտնվող տարածքում նոր կայարան կառուցելու հարց: Այս մասին Կառավարության մարտի 2-ի նիստում ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքների համար գումար հատկացնելու հարցի քննարկման շրջանակում:
Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն առաջարկեց փոփոխություն և լրացում կատարել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և ՏԿԵ նախարարությանը հատկացնել 1.1 միլիարդ դրամ.