Հոկտեմբերի 4-ին ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր քաղաքական պայքար սկսելու մասին՝ նշելով, որ դրան մղել է Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևմանը սպառնացող վտանգը:
Հանձնաժողովի աշխատանքի տեխնոլոգիաների հարցում հնարավորությունները գրեթե հավասարվում են, և ընդդիմությունն ունի գրագետ քայլերի լուրջ պոտենցիալ։ Կկարողանա՞, թե՞ չէ, այլ խնդիր է։ Գուցե կարողանա, գուցե՝ ոչ։ Գուցե իշխանությունը դարձյալ ավելի ճկուն գտնվի։ Հանձնաժողովի աշխատանքների բովանդակության առումով, ընդդիմությունն ունի դոմինանտ դառնալու ահռելի հնարավորություն։ Այստեղ ընդդիմության շանսերը շա´տ ավելի մեծ են։
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը երկու անգամ գնացել է Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, փակ հանդիպմանը ներկայացրել իր վերլուծությունը, պատասխանել ՔՊ-ականների հարցերին:
«Հրավեր դեռ չեմ ստացել: Եթե ստանամ, կարծում եմ՝ կգնամ: Չգնալն ավելի մեծ խնդիրներ առաջ կբերի, և հետո ես փախնելու առիթ չունեմ: Այսինքն, ես նպատակադրված չեմ, որ գնալուց հրաժարվեմ, երբ համապատասխան որոշում կայացվի»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց ԳՇ նախկին պետը: