Լավ, այն ժամանակ պատերազմ էր, դասալիք ենք ունեցել, պարտվել ենք, բա հիմա ի՞նչն է պատճառը, որ երկիրը մաս-մաս հանձնում են։ Հիմա, որ այսքանը տալիս են, բա Հայաստանի իշխանությունն ինչո՞ւ դրա փոխարեն չի պահանջում Հադրութը, Շուշին, Մարտունու գյուղերը և մնացած հայկական տարածքները։ Ակնան, Քաշաթաղն ու Քարվաճառը հենց այնպես տվեցին։ Եթե հաշվենք, ապա Ադրբեջանն Արցախի 20 տոկոսն է կռվով վերցրել, մնացածը Հայաստանի իշխանությունը հանձնել է։ Երբ Հայաստանի իշխանությունն ասում էր՝ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է, հիմա իսկապես այդպես են ուզում արած լինեն»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։