«Պետք է սպասենք՝ ՔԿ գործընկերները ասեն, թե ինչ են հասկանում՝ չարաշահել ասելով»,- կառավարության նիստից հետո անդրադառնալով իր ղեկավարած գերատեսչությունում հնարավոր կոռուպցիոն սկանդալի մասին լրագրողների դիտարկումներին՝ նշեց նախարար Վահան Քերոբյանը, ապա հիշեցրեց,- Վերջին անգամ Էկոնոմիկայի նախարարությունում նման դեպք եղել է 3 տարի առաջ, և 3 տարի հետո այն մարդիկ, որոնք ձերբակալված էին, բերման էին ենթարկվել, նրանց նկատմամբ մինչ օրս չկա դատական վճիռ՝ չնայած էլի նույն կերպ աղմկահարույց էր»:
168.am-ը քիչ առաջ տեղեկություն էր ստացել, որ Ազգային Անվտանգության աշխատակիցները շուրջ 20 հոգանոց խմբով մուտք են գործել Էկոնոմիկայի նախարարության շենք: Տեղեկության հետքերով մեր նկարահանող խումբը եղավ նախարարությունում՝ փորձելով պարզել մանրամասները: