ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տավուշեցի պատգամավոր Վահե Ղալումյանն այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Տավուշում սպասվող սահմանազատման գործընթացի վերաբերյալ։
«Նիկոլի նման թուրքի դեմ ծնկածը երբեք չի կարող որևէ բան հետ բերել։ Կապիտուլյանտ Նիկոլը սահմանազատում ու սահմանագծում չիրականացնելով մեր ենթակառուցվածքների առումով շինարարական աշխատանքներ է անում, նա առանց թաքցնելու շրջանցիկ ճանապարհներ է կառուցում։ Այսինքն՝ եթե ինքը շրջանցիկ ճանապարհներ է կառուցում, ուրեմն՝ ոչինչ ստանալ չի կարող»։