Ծրագիր, որը շարունակում է «բարեհաջող» տապալված մնալ, այն դեպքում, երբ կարող էր աշխատել դեռևս գրեթե 8-9 տարի առաջ և լինել Հայաստանի ոչ միայն՝ տնտեսական ամրության, այլ նաև՝ անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ՝ լինելով արևմտյան աշխարհի հետ Հայաստանի փոխադարձ շահերի ամուր հանգույցներից մեկը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում «հիանալի նորություն» էր որակել Հայաստանի կառավարության որոշումը, ըստ որի՝ Հայաստանի մի քանի առևտրային բանկեր կառավարության բյուջետային երաշխիքով 50 միլիոն դոլար վարկ են տրամադրելու «Լիդիան» ընկերությանը՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը սկսելու համար:
Թեև 2018 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիա անող քաղաքացիներին վստահեցնում էր՝ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործը և միջազգային փորձաքննության արդյունքները կդնի թևի տակ ու կգնա ազդակիր համայնքների բնակիչների հետ քննարկման, սակայն, ավանդույթի ուժով, դրժելով տված այս խոստումը ևս: