«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է։
«Մեզ ասում են՝ դրսի ցորենն էժան է, ձեր ցորենը մեզ պետք չէ: Այստեղ ո՞ր գյուղը մտնես ու մոտենաս ֆերմերին, որ այդպիսի խնդիր չունենա: Միայն իմ տանը հիմա 30 տոննա ցորեն ունեմ ամբարում լցված: Ես դա ի՞նչ եմ անելու, որ չփչանա, ու կարողանամ իրացնել: Եթե չկարողանամ իրացնել, ստիպված եմ լինելու ամբողջ տարվա աշխատանքս ջուրը թափել: Այս դեպքում միայն մեկ լուծում է մնում՝ այդ ամբողջ ցորենը դարձնել անասնակեր: Ափսոս չէ՞՝ այդ ամբողջ բերքը տանենք-լցնենք անասունների դիմացը»: