«Ստացվում է, որ մեղավորը միշտ ուսուցիչն է, վերջին 3 տարիների ընթացքում որոշ առարկաների գծով փորձեցին համակարգը կատարելագործել, որ գոնե թեստերը խելամիտ լինեն, հարցադրումներն ավելի ընկալելի լինեն։ Եթե իսկապես այս ամենի նպատակն է՝ բարելավել ուսուցիչների ֆինանսական վիճակը և որակյալ ուսուցչական կազմ ունենալ ու, ենթադրենք, համարում են, որ ուսուցիչների մեծ մասն անգրագետ է, էհ, անգրագետների մեծ մասն այդպես էլ չի գնում քննության։ Իսկ ով իր գիտելիքների վրա վստահ գնում է քննության, տարբեր պատճառներով՝ մեծ մասամբ տեխնիկական, առողջական, ժամանակի քչության, չի կարողանում իրեն դրսևորել, ստացվում է, որ անգրագետ է ու պետք է դպրոցից հեռացվի»։