«Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը հարցը միշտ էլ եղել է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգում և այսօր էլ շարունակում է մնալ։ Արցախյան բռնկումը նաև դրա մասին էր, որպեսզի կարողանային թուրքական աշխարհը Սյունիքով կապեին միմյանց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Այվազյանը՝ խոսելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու, և հայկական կողմից դրանց չհակադարձելու մասին։