Երկրորդ օրն ապրում եմ տպավորությունների ներքո. մի ամբողջ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ»՝ Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպանը «անցանկալի» է հայտարարել իմ այցը Հայաստանի Հանրապետություն։ «Ցավոք, – գրում է նա,- Հայաստանի Հանրապետության հասցեին վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»։