Քաղաքականությունը, ի թիվս բազմաթիվ գործոնների, առաջին հերթին կառուցվում է մտքի ու զգացմունքների վրա։ Քաղաքական մտքի շնորհիվ ծնվում են քաղաքական գաղափարները, դրանց հիման վրա՝ ծրագրերը, իսկ զգացմունքները նորմալ պայմաններում ծառայեցվում են այդ ծրագրերի հանրայնացման, հասարակության լայն շրջանակներին հասանելի դարձնելու համար։
«Քանի դեռ իր վարկանիշն ադրբեջանական հասարակության մոտ բավականին բարձր է, քանի որ ինքը համարվում է հաղթանակ տարած ղեկավար, մարդ, ով կատարել է իր խոստումները, ինքը հիմա փորձում է արագընթաց, է՛լ ավելի ամրապնդել իր դիրքերը՝ իշխանության աթոռին: Այսպիսով նա հնարավորություն կունենա նաև շարունակելու իր նեոպանթուրանական ու նեոպանօսմանական ծրագիրը, որի կնքահայրը Թուրքիայի նախագահ Էրդողանն է»,- ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Հայաստանում ժողովրդավարության դեգրադացումը տեղի է ունենում մոտավորապես նույն արագությամբ, ինչպիսի արագությամբ ՀՀ իշխանությունը զիջում է հայկական շահերն Ադրբեջանի հետ հարաբերություններում։
«Նիկոլ Փաշինյանի համար անկախության մասին խոսելը նույնչափ ֆիկցիա է, որքան նա 2018 թվականին, իշխանությունը զավթելիս խոստանում էր ջնջել կարմիր գծերը, վարկերը ջրել, տեսախցիկները ջարդուփշուր անել, արագաչափերը հանել»,- 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Փաշինյանը քաղաքացու պաշտպանվածության զգացումը, կամ, ինչպես ինքն է ասել՝ «պաշտպանվածության իրականությունը» ուղղակի կապի մեջ է դնում Պարեկային ծառայության, այսինքն՝ իրավակարգի ապահովման ներքին կառուցակարգի հետ։