Սա է պատճառը, որ հանրությունից պահանջվում է առավել մեծ ուշադրություն՝ թվում է, թե նվազ «էպատաժ» և դիտարժանություն պարունակող, սակայն հիմնարար հարցերին: Հատկապես, երբ այդօրինակ պատմությունները կարծես թե ստանում են վտանգավոր պարբերականություն՝ հարվածի տակ դնելով Հայաստանի ներդրումային, գործընկերային իմիջը:
«Եթե Երևանում բնակվող ՀՀ քաղաքացին առավոտ լսել է, օրինակ, կառավարության նիստը, հասկացել է, որ իր գույքահարկը թանկանալու է, հասկացել է, որ այսուհետ տրանսպորտի տոմս առնելու համար պետք է նույնականացում անի՝ անձնագրի հետ նկարվի, մի հատ մասնավոր ընկերության իր բոլոր տվյալները տա, և երեք անգամ տրանսպորտի գինը թանկանա, մի խոսքով՝ դեպրեսիայից ուզում է դուրս գալ՝ քաղաքում զբոսնի, ու հանկարծ այդ օրն էլ անձրև է եկել, այս մարդն ի՞նչ պատկերի է ականատես լինում. դուրս է գալիս, մի հատ ջրհեղեղի մեջ է ընկնում, չի հասկանում՝ ոնց շրջանցի այդ ջրափոսերով լցված տարածքները»:
Այսպիսին է ԱՆԻՖ-ի չորսամյա գործունեության արդյունքը։ Երկու խոշոր ծրագիր են ձեռնարկել, երկուսն էլ տապալվել են կամ տապալման փուլում են։ Պետական բյուջեի հաշվին տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել՝ առանց արդյունքի։ Ու հիմա փոխարենը պատասխան տան իրենց ձախողումների համար, վերադարձնեն պետությանը հասցված վնասները, անաղմուկ լուծարում են կառույցը՝ փորձելով մոռացության տալ։
Չեղած բանի համար մարդկանց բռնում նստեցնում են, տարիներով դատում են, շոուներ են սարքում, վարկաբեկում են, վերջում էլ ոչինչ չեն կարողանում ապացուցել՝ ստիպված գործերը կարում են, իսկ որ իրենք ակնհայտորեն պետությանը միլիարդավոր դրամների վնաս են պատճառել, հարկատուների վճարած փողերը բյուջեից հանել, չգիտես՝ ո՞ւմ են տվել, ի՞նչ են արել, ինչի՞ համար են տվել, ինչպե՞ս են ծախսել, զրո արդյունք են ստացել, պարզվում է, ոչ ոք մեղավոր չէ։ Չեն ուզում պատասխան տալ իրենց գործած մեղքերի համար, որը պետության վրա շատ թանկ է նստել, միլիարդներ է արժեցել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում որոշում է կայացվելու, որ Fly Arna ավիափոխադրող ընկերությունն այլեւս Հայաստանից չվերթներ չի իրականացնելու։ Մեր տեղեկություններով՝ շատ լուրջ խնդիր կա՝ ընկերության կազմակերպչական եւ ֆինանսական հարցերի հետ կապված։