168.am-ի հետ զրույցում Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն ասաց՝ «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը միանշանակ դուրս չի եկել ո՛չ ադրբեջանական, ո՛չ թուրքական ընդհանուր օրակարգից։
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների մասին, ասաց, որ իրականում վերջին տարիներին դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի միտքն այսօր հաստատվում է. թուրք-ադրբեջանական տանդեմը հաջողության հասնելով 2020 թվականի պատերազմից հետո, շարունակում է ճնշումների, պարտադրանքի լեզվով խոսել։