«Լացով ու ծիծաղով ասացինք՝ Շուռնուխի այս հատվածը մի հանձնեք, հայկական է, մեզ ասում էին՝ որոշված բան է, թույլ մարդիկ եք, իրավունք չունեք նման միջազգային հարցեր առաջ քաշեք»,- ասաց մեր զրուցակիցը և ընդգծեց՝ Շուռնում 13 տները, որոնք հանձնվեցին թշնամուն ու դրանց փոխարեն կառուցվեցին նորերը, տրվել են բնակիչներին և փաստաթղթի մեջ գրված է՝ պետության կողմից նվիրատվություն։
Բաղանիս (ՀՀ)-Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ:
«Եթե Ադրբեջանը չի ընդունում, ուրեմն՝ Հայաստանը թող գնա 1925 թվականին ընդունված պաշտոնական քարտեզին։ Գորիս-Կապան ճանապարհն այդ քարտեզով հսկողության տակ է եղել, մեր ճանապարհի 20 կմ հատվածը մտել է Ադրբեջանի տարածքով և հետ եկել Հայաստան, 1991 թվականին էլ է այդպես եղել։ Պատերազմ եղավ, և այն մենք ազատագրել էինք, և այդ ճանապարհը մնաց Հայաստանի տարածքում։ Երբ 2020 թվականին, չգիտես՝ ինչպես, մենք վերադարձանք խորհրդային սահմաններին, Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը մնաց Ադրբեջանի հսկողության տակ։ Դրա համար այլընտրանքային ճանապարհ են կառուցում Տաթևի մոտից»,- նշեց Ռուբեն Գալչյանը։