Փաշինյանի վարչախումբն ի սկզբանե հրաժարվել է որևէ ռազմավարությունից, մասնավորապես՝ կապված Հայաստանի ազգային անվտանգության հետ։ Փաշինյանի իշխանության գործելաոճը ռազմավարական անկարողությունն է։
Ինչպես արդեն գրել ենք, որ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը և՛ 2025 թվականին, և՛ 2026 թվականին ներկայացրած զեկույցներում մեծ տեղ է հատկացրել հիբրիդային պատերազմի թեմային: Ավելին, վերջին զեկույցում Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած այդ կառույցը նույնիսկ հարկ է համարել առանձին հատվածով բացատրել՝ ինչ ասել է հիբրիդային պատերազմ: Եվ ոչինչ, որ հետո ՀՀ իշխանությունները որոշեցին, որ ավելի ճիշտ է օգտագործել ոչ թե «հիբրիդային պատերազմ», այլ՝ «հիբրիդային սպառնալիք» ձևակերպումը: Օրինակ՝ Ռուսաստանին Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղելու մեջ մեղադրող Ալեն Սիմոնյանը՝ Մոսկվա, Լավրովի մոտ գնալուց առաջ:
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: