Այսօր ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներն այցելել են Սյունիքի մարզ՝ Կոռնիձոր գյուղի հատված, որտեղ արդեն երրորդ օրն է՝ Արցախ մեկնելուն են սպասում հումանիտար բեռներով ՀՀ մեքենաները, Ադրբեջանն արգելում է՝ փակելով ճանապարհը: Կոռնիձոր այցից հետո Սյունիքի մարզում օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, որ հումանիտար ճգնաժամը շարունակում է ահագնանալ։
Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը ներկայացնելուց հետո, անդրադարձավ նաև ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ հարցին, որը նրան ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած առաջարկներին, որոնց հիմքով պետք է մշակվի, ապա ստորագրվի «խաղաղության պայմանագիր»։