«Կարծում եմ՝ Ադրբեջանը դադար է տվել գործընթացին, ինչը կապված է Սյունիքով անցնող կոմունիկացիաների հետ, որպեսզի իրեն ոչ թե երթուղիներ տրամադրվի, այլ «միջանցք»։ Տավուշում սահմանազատման գործընթացը պետք է ավարտվեր ապրիլին, բայց ինչպես տեսնում ենք՝ գործընթացում դադար է տրված, և դա, կրկնում եմ, եղել է Ադրբեջանի կողմից»,- ընդգծեց Կարեն Ղազարյանը
Նիկոլ Փաշինյանի խոսնակն այսօր հաստատեց մոտ մեկ շաբաթ առաջ գրված Middle East Eye պարբերականի տեղեկությունը, որ Արաբական Միացյալ Էմիրություններում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը։ Նախատեսված հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 10-ին, բայց ոչ թե Դուբայում, ինչպես գրել էր պարբերականը, այլ Աբու Դաբիում։