Կարո՞ղ ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջ պատասխանատվությունն այս դեպքում դնում է ԱԱԾ տնօրենի վրա: Եվ այն դեպքում, երբ հատկապես նա լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ հայ սահմանապահներն Իրանի և Թուրքիայի հետ սահմանային հատվածներում կտեղակայվեն փուլ առ փուլ՝ պետության կարողությունների հզորացմանը զուգընթաց։
Հունվարի 8-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և ներկա գտնվել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը: