168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Հայաստանի Հանրապետական կուսակցության» խորհրդի անդամ Հայկ Դերզյանը։
Մեր երկիրը կորցրել է իր ազդեցությունն ու սուվերենությունը։ Երբ կար Արցախը, ունեինք բանակ ու դիվանագիտություն, մեզ հետ հաշվի էին նստում։ Հիմա այդպես չէ, այլ երկրներն են որոշում, թե մեր տարածքով միջանցքն ի՞նչ կարգավիճակ կունենա, կլինի արտատարածքայի՞ն, թե՞ ոչ, և այլն։ Շատ այլ օրինակներ էլ կան։ Սրանք ասում են, թե Հայաստանը պիտի դառնա չեզոք երկիր, որևէ դաշինքի հետ կապ չունենա։
Ուզում էինք եվրոպացիներին տեղեկացնել Հայաստանում բռնաբարված ժողովրդավարության մասին. Էդուարդ Շարմազանով
ԵԱՀԿ ԽՎ-ի պատվիրակներին հիշեցնեմ Արցախի հարցի լուծման 3 հիմնական սկզբունքները. Մարգարիտ Եսայան
Եվ Բաքվում, և Հայաստանում մեր հայրենակիցներին պահում են Արցախի էջը փակելու համար. Տիգրան Աբրահամյան
Պատերազմից հետո մեր գերիների թիվը ոչ թե պակասեց, այլ ավելացավ. Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան
ՀՀ քաղաքացիները հետապնդվում են լայվի, լայքի, խոսքի համար, իսկ Եվրոպան լուռ է. Աննա Մկրտչյան
Եվրոպացի պատվիրակին հարց են տալիս ՀՀ-ում քաղբանտարկյալների մասին, վերջինս խոսում է Ադրբեջանում մարդու իրավունքներ խախտումներից
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն էլ նշեց, որ Հայաստանում խոսքի և տեղաշարժի ազատություն չկա:
Երբ ՀՀ իշխանությունը հրաժարվեց Արցախից, ունեցանք հայրենիքի կորուստ. Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյան
Ազատությո՛ւն Բաքվում և Երևանում գտնվող քաղբանտարկյալներին. ՀՀԿ-ն ակցիա է անում՝ ուղղված ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին: Քաղաքական այս միջոցառմանը մասնակցող «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ համապատասխան կառույցները տեղեկացված են այս ամենի մասին՝ Բաքվի բանտերում հայ ռազմագերիների, Արցախի քաղաքական էլիտայի բանտարկված լինելու: Ավելին, ամենօրյա ռեժիմով տեղեկություն են ստանում ՀՀ-ում քաղաքական բեսպրեդելի վերաբերյալ:
«Ինչ որ պետք ա, էն էլ բանակցում ենք»․ այսպես է պատասխանում խորհրդարանական երկրի վարչապետը պատգամավորի՝ իրեն ուղղված հարցին, թե այդ ինչ են բանակցում Արցախի հարցով։
Նախորդ իշխանությունների օրոք, ո՞վ է հիշում, որևէ մեկը խոսք ասելու համար անազատության մեջ հայտնվե՞լ է. Ռուբեն Մելիքյան
Մենք եվրոպացիներին կոչ ենք անում չզոհաբերել Հայաստանի քաղաքացիների իրավունքները. Աննա Մկրտչյան
«Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ, այստեղ կան քաղբանտարկյալներ միայն նրա համար, որ նրանք պաշտպանում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անկախ Արցախի գաղափարի իրավունքը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Ազատությո’ւն Բաքվում և Երևանում գտնվող քաղբանտարկյալներին. ՀՀԿ ակցիան` ուղղված ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին
Հրադադարը դեռ պատերազմի ավարտը չէ. Լիլիթ Մինասյան
Ստիպված ենք արձանագրել, որ ԵԱՀԿ-ն այդպես էլ չդարձավ անվտանգություն ապահովող լիարժեք կազմակերպություն. Բելառուսի պատվիրակ
Ֆրանսիացի պատվիրակ Վալերի Բուայեն ԵԱՀԿ ԽՎ նիստում թվարկեց Ադրբեջանի կողմից պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անունները
Ադրբեջանի պատկերացրած լուծումը մեկն է՝ էթնիկ զտում, ԼՂ-ն՝ առանց հայերի. Սարգիս Խանդանյան
Անվտանգությունը բազմաշերտ հայեցակարգ է և հիմնվում է քաղաքական, ռազմական, տնտեսական, բնապահպանական և մարդու իրավունքների պաշտպանության վրա. ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյան
#ՀԻՄԱ. ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
Արդարության գինը չի կարող լինել խաղաղ բնակիչների տառապանքը. ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումա
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ճանապարհին կան լավ և վատ լուրեր։ Այսօր Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ելույթի ժամանակ այս հայտարարությունն արեց Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ լավ լուրն այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Դա տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ բրյուսելյան եռակողմ հանդիպումների արդյունքում, […]
«Ցավոք, Հարավային Կովկասը ևս, արդեն տասնամյակներ շարունակ և հատկապես վերջին տարիներին, բախվում է անվտանգային լուրջ մարտահրավերների, և Հայաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ ու այս տարածաշրջանի դերակատար, փորձում է գտնել այն բանաձևը, որը հնարավորություն կտա մեր տարածաշրջանի երկրներին խաղաղ գոյակցել և այստեղ ապրող մարդկանց զերծ պահել տառապանքներից»։
«Այս տարածաշրջանը շատ կարևոր է՝ ինչպես ԵԱՀԿ-ի, այնպես էլ՝ ողջ աշխարհի համար: ԵԱՀԿ ԽՎ-ի դերն այսօր ավելի քան կարևոր է՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության համաձայնագիրը, և այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում»,- այսօր Երևանում մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման:
#Հիմա. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացումը՝ Երևանում. ՈՒՂԻՂ
«Ես իսկապես չգիտեմ, թե Ռուսաստանի պատվիրակությունն ինչու չի մասնակցում ԵԱՀԿ ԽՎ երևանյան նիստին, բայց պիտի խոստովանեմ, որ մեր եվրոպացի գործընկերների կողմից, չասեմ ճնշումներ, բայց որոշ ազդակներ եղել են Ռուսաստանի չմասնակցության վերաբերյալ»,- ասաց այսօր Երևանում մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը:
Օրերս ՔՊ-ն վարչության նիստ է անցկացրել: Դե, արել, արել են, հա էլ անում են: