«Այսօրվա ուղերձում Թուրքիայի պատասխանատվության մասին որևէ խոսք չկա. քաղաքական գնահատական տրված չէ, հետևապես, հարց՝ ժխտողականությունը հո պոզով-պոչով չի՞ լինում։ Փաշինյանն ավելին է անում, քան թուրքական թեզեր գեներացնողները»,- ասաց Սուրենյանցը՝ ուշադրություն հրավիրելով նաև Փաշինյանի կողմից անընդհատ կրկնվող Մեծ եղեռն ձևակերպման վրա, որն իրավական պատասխանատվություն չենթադրող ձևակերպում է։
Մենք՝ որպես Հայաստան, Սփյուռք ու որպես ազգ, սխալ ու վտանգալից ուղղության մեջ ենք, դեպի անդունդ ենք ընթանում. համախմբվել ու համախմբել է պետք. Արամ Առաջին
Մարդիկ, ովքեր հիմար-հիմար դուրս են տալիս, մատը մատին չեն տվել Ցեղшսպանության ճանաչման թեմայի հետ կապված, նրանց չեմ մեկնաբանի։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
2015 թ-ին ՌԴ-ի դրոշն այրողներն այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում, ամոթ է, այդ թեմայի շուրջ իրենք ուղղակի իրավունք չունեն։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Պատմությունը խմբագրելու փորձեր են անում, ի՞նչ ուղերձով եք այստեղ. հարց՝ 2-րդ նախագահին
Ռոբերտ Քոչարյանը Ծիծեռնակաբերդ էր եկել կնոջ, որդու՝ Լևոնի ու հարսի՝ Սիրուշոյի հետ
Մենք կարող ենք և պետք է հավերժ ծաղիկներով գանք այստեղ, բայց հզոր պետություն պետք է կերտել. քաղաքացի
Մարդկության ծագումը Արարատից էր, փրկությունը նույնպես Հայաստանից է գալու. քաղաքացի
Վերջին տարիներին թուրքական սփյուռքն ակտիվ աշխատում է, մոտ 6 մլն թուրք արտերկրում է. Տեր-Մաթևոսյան
Ինչո՞ւ պետք է հարկ վճարենք, որպեսզի 3-րդ երկրների համար հայ-թուրքական սահմանը բացվի. Տեր-Մաթևոսյան
Ես իմ թոռին ի՞նչ եմ պատասխանելու. Փաշինյանը թող Ցեղասպանության ճանաչմամբ զբաղվի. քաղաքացի
Չեմ ուզում խոսել իշխանությունից, ցավը մերն է, ով էլ մերը չէ, Աստված իր հետ. կգա օրը, կունենանք մերը
Գագիկ Ծառուկյանի անունից թիմակիցները ծաղկեպսակ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Ռոբերտ Քոչարյանին հանգի՛ստ թողեք. Սերժ Սարգսյան
Իմ ուղերձում իրենց մասին էլ կա. Սերժ Սարգսյան
Երրորդ նախագահից նաև հետաքրքրվեցին՝ ՀՀԿ-ն հստակ ծրագիր ունի՞ իշխանափոխության ուղղությամբ, ինչին ի պատասխան նա ասաց, որ իրենք առանց ծրագրի չեն գործում. «Այո, ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հրապարակել»:
Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդ է եկել թոռնիկների հետ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում պատասխանեց Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները դատապարտելու Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարցին՝ նշելով, որ շատ բան չի մեկնաբանի՝ իմաստը չի տեսնում:
Մի՜ ընտրեք այն ուժին, որը Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը հանում է օրակարգից. Մելքոնյան
Պարոն Թաներ Աքչամը գերագնահատում է Թուրքիային.Ռուբեն Սաֆրաստյան
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը միջազգային օրակարգում չէ. Թաներ Աքչամ
Այսօր սփյուռքը գտնվում է մարտահրավերների առջև, կարևոր է ՀՀ-ի դերը. Ռուբեն Սաֆրաստյան
ՀՀ իշխանությունների հայտարարությունները հնարավորության դուռ են բացում Թուրքիայի համար. Տեր_Մաթևոսյան
Արցախի օկուպացիան ընթանում էր Էնվեր Փաշայի ոգեկոչմամբ, Ցեղասպանությունն ավարտված չէ.Մելքոնյան
Թուրքիան շարունակեց Աթաթուրքի ծրագիրը` վերացնել Արցախը` որպես աշխարհաքաղաքական միավոր. Ռուբեն Սաֆրաստյան
#ՀԻՄԱ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՈՍՔԸ ՉԻ ԴԱԴԱՐՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությունը կարող է ծնել կրկնություն. Թաներ Աքչամ
Բացե՛ք ճանապարհս. Նիկոլն ու ՔՊ-ն ինձնից լավը չեն. 7 տարի կերան կյանքներս. քաղաքացիների վրդովմունքը
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն այսօր «Վերիմաստավորելով ցեղասպանությունը 21-րդ դարում» խորագրով պանելային քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որով նա դատապարտել էր երեկ Երևանում Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները այրելու քայլը։
Ցեղասպանությունն այն հանցակազմն է, որը վաղեմության ժամկետ չունի.ճանաչումն անհրաժեշտ է. Սիմոն Բաբայան