Հայենիքի փրկության շարժման փետրվարի 20-ի հանրահավաքին ընդառաջ՝ այսօր շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ժողովրդին հրավիրել էր Ազատության հրապարակ՝ քննարկելու մի շարք հարցեր:
«Նախկիններն ինչ որ արել են, արել են, հիմա դուք եկել եք իշխանությա՞ն, պետք է հասկանայիք, ինչ եք վերցնում: Հիմա ինչո՞ւ եք հետին թվով իմաստուն ձևանում»,- խոսքն ուղղելով իշխանական պատգամավորներին՝ «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Պետության համար չկա ավելի վտանգավոր տարբերակ, քան Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելը. Վազգեն Մանուկյան
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը խոսեց «Իմ քայլը» խմբակցության անդամների բացակայությունների մասին: Խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանն էլ իր ելույթում ասաց, որ կոնկրետ իր բացակայությունները պայմանավորված են առողջական խնդիրներով:
«Արթնացի՛ր, ժողովուրդ, մենք կորցնում ենք մեր Հայրենիքը». հանրահավաք՝ Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ:
Աննա Մայիլյանի և Արամ Թալալյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Սյունիքի օտարման մեկնարկը տրված է. Գևորգ Պետրոսյան. ՈՒՂԻՂ
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը Հայկ Մարությանին հիշեցրեց, որ նախորդ տարի իրենց առանձնազրույցի ընթացքում քաղաքապետը խոստացել է, որ կլուծվի նաև այն փողոցների խնդիրը, որոնք չեն ներառվել տրանսպորտային նոր ցանցի քարտեզի մեջ, մասնավորապես, խոսքը Ծարավ Աղբյուր փողոցի մասին է, որտեղից ուղիղ կենտրոն եկող տրանսպորտ չկա: Մարությանն ասաց, որ չի մոռացել զրույցը և տեղեկացրեց.
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը խոսեց ավտոբուսների ձեռքբերման մասին: Նա, մասնավորապես, նշեց, որ նախորդ տարի անգլիական WYG ընկերությունը մայրաքաղաքի համար նոր ավտոբուսային ցանց է նախագծել, ըստ որի՝ մոտ 850 ավտոբուս պետք է ունենանք (10 տոկոս էլ պահեստային), որից 450-ը պետք է լինեն 7,5-8,5 մետրանոց ավտոբուսներ, մնացածը՝ 12 և 18 մետրանոց ավտոբուսներ: Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն ասաց, որ զրուցել է տրանսպորտի ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ, որոնք ասել են, որ այս երկարության ավտոբուսները դժվար կլինի շահագործել Երևանում:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակի համար կան կոնկրետ մեղավորներ, և նրանց բացահայտելու ու պատժելու համար առաջարկվում է ստեղծել փաստահավաք խումբ: Իսկ նրանք, ովքեր դեմ են այդ խմբի ստեղծմանը, ուզում են, որ լրագրողներն անդադար միկրոֆոններով պտտվեն ու հարցնեն, թե ով է մեղավոր, երկրում անդադար սուտը տարածվի և այդպես էլ չիմանա, թե ով է մեղավոր:
«Չինաստանում ավտոբուսների արտադրությունը շատ առաջ է գնացել, և այսօր գերմանական, շվեդական, հոլանդական շատ քաղաքներում տենդերները հաղթում են հենց չինական ավտոբուսները, մասնավորապես՝ էլեկտրոբուսները՝ գնով գրեթե չզիջելով, որակով անցնելով եվրոպական շատ արտադրողների: Այստեղ մեզ համար կարևորը ոչ թե երկիրն է, որն արտադրում է, այլ, թե ի՞նչ պարամետրեր ենք մենք դրել, իսկ մենք դրել ենք այդ դասի մեջ ամենաբարձր պարամետրերը: Բավականին շատ լավ գին ենք ստացել այս որակի ավտոբուսների համար: Եթե գործարքը կայանա, կհամարեմ սա լավագույն ձեռքբերումը Երևանի համար»,- ասաց Մարությանը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ իշխանություններից պահանջում են, որպեսզի հոդաբաշխ ձևով բացատրեն, թե ինչի մասին են այն փաստաթղթերը, որոնք շրջանառվում են համացանցում և որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև դեռևս դեկտեմբերին ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններին:
Փաշինյանը հանձնում է Սյունիքը. Էդուարդ Շարմազանով
«Այդպիսի փաստաթուղթ, հենց հիմա եկեք գնանք իմ աշխատասենյակ, ցանկացած բովանդակությամբ նման փաստաթուղթ կազմենք: Այսինքն՝ A4 ֆորմատի թղթի վրա համակարգիչով հավաքված տեքստ է, որի մեջ ինչ ասես՝ գրում են, որն ընդունում են հարյուր տոկոսանոց ճշմարտություն: Այդ մասին խորհրդարանում պարոն Ավինյանը հայտարարեց, որ նման բան չկա, ինքը տեղյակ չէ»,- այս մասին ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով ընդդիմության տարբեր ներկայացուցիչների կողմից տարածված փաստաթղթին, որը վերաբերում է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքին, որն ըստ փաստաթղթի՝ հանձնվելու է թշնամուն:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ Սյունիքում լրագրողների գործունեության հետ կապված հայտարարությունն իրեն հետաքրքրել է, առաջին հերթին՝ որպես նախկին լրագրողի:
Ազգային ժողովի մասով չեմ կարող ոչինչ ասել. Գևորգ Հայրապետյան
Իրավական ինչ պատասխանատվություն է սպասվում Տիգրան Ավինյանին․ պատասխանում է Գևորգ Հայրապետյանը
Օրենքը թույլ է տալիս որոշում կայացնել իրավաչափության վերաբերյալ. Գևորգ Հայրապետյան
Երևանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել․ ՈՒՂԻՂ
Գևորգ Հայրապետյանը ներկայացնում է անձնական տվյալների պաշտպանության վիճակը Հայաստանում. ՈՒՂԻՂ
ԱԺ խմբակցությունների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
«Պատերազմից հետո վերջնական շրջանակային լուծումներ չկան, դա մեծացնում է անորոշության աստիճանը ներդրումների առումով. Վաչե Գաբրիելյան
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շարունակում է պնդել՝ պարտության սիմվոլ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և երբ խորհրդարանում Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնում է այլ խնդիրներ, դա դեռ չի նշանակում, որ հրաժարվել է իր առաջնային պահանջից՝ Փաշինյանի հրաժարականից։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով պատերազմի ավարտից հետո կապիտուլյանտ իշխանության պաշտոնավարման պատճառների մասին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Ստեփանյանը։
«Արսեն Թորոսյանի փոխարեն պատասխան ես տալո՞ւ». անհետ կորածի հարազատը՝ Նաիրի Սարգսյանին
«Արա, գայիք Հադրութ… էսքան ոստիկանններ ինչի՞ եք բերել». Արսեն Ղուկասյան
Ես ողջունել եմ Վիգեն Սարգսյանի ճանապարհը փակե՞լը. ոչ. Անդրանիկ Քոչարյան
«Պատճառն էլ չգիտեմ, քանի որ անձամբ ես այդ բանակցություններին, պրոցեսին չեմ մասնակցում: Անցած պրոցեսին 5 հոգի Գյումրիից գերի վերադարձավ, հիմա 3 հոգի են մեր մարզից, այսինքն՝ 54 հոգի դեռ կան մեր մարզից, այն 62 հոգուց, որոնք ՄՈԲ-ից հայտնվել էին գերության մեջ»:
Իսկապես հանրության լայն շրջանակներում քննարկվում է այս հարցը, և ինձ համար խնդրահարույց է այն ձևակերպումն այս նախագծով ենթադրվող փոփոխությունների, որ արդյունքում ստացվում է, թե իբր այդ նախագծով ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է ԳԱԱ-ն լուծարել: Միանգամից ասեմ, որ ԳԱԱ-ն հայ ժողովրդի, հայ գիտական մտքի սիմվոլն է, և ես բացառում եմ, թե՛ այս իշխանությունը, թե՛ մեզանից հետո եկող որևէ իշխանություն երբևէ համարձակվի ձեռք բարձրացնել Ակադեմիայի վրա:
Անհետ կորած զինծառայողի մոր ինքնազգացողությունը վատացավ
Բախում՝ ոստիկանների ու անհետ կորած զինծառայողների հարազատների միջև