Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Պատճառվող անհարմարության համար Երևանի քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը:
Հայաստանի կառավարության նիստում գործադիրը հավանության է արժանացրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի այն ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման մասին որոշումը, որոնք սահմանված կարգով տեղափոխվել են ՀՀ պետական ուսումնական հաստատություններ:
Մյուս պացիենտի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ:
Նոյեմբերի 23-ի ցերեկը, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին, 27-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։
Ուսումնասիրության ընթացքում Վարչությունը, իրացնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված իր լիազորությունները, համապատասխան հարցումներ է կատարել տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հավաքել անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տվյալներ, ինչի արդյունքում, կատարված ուսումնասիրությամբ բացահայտված և օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքի նկատմամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու դիմում է ներկայացվել դատարան:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022–2023թթ․ հիշյալ 24–ամյա կինը, այլ անձանց հետ, խմբի կազմում, շահադիտական նպատակով տարբեր սեռական ծառայություններ մատուցող անձանց Հայաստանում ներգրավվել է պոռնկությամբ զբաղվելու մեջ, որոնց առաջարկվել է ՀՀ-ում զբաղվել պոռնկությամբ և դրա արդյունքում ձեռք բերված գումարները կիսվել խմբի մյուս անդամների հետ։
Էլի ենք գալու. ցանկալի է, որ լրագրողներ էլ լինեն. թաքցնելու բան չունենք. ձկնաբույծ
Սիմիդյանի հետ հանդիպումից բավարարված չենք. ոչ մի երաշխիք չտվեց. ձկնաբույծ
Հարկային բեռի ավելացումը ռիսկային է՝ ուղիղ ազդելու է գնի վրա և վնասելու է սպառողին. ավտոներկրող
Կառավարությունն իր ընդունած վատ որոշումը գոնե 6 ամսով պետք է հետաձգի. ավտոներկրող
Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն»), սույնով հայտնում է, որ ոչ Ընկերությունը, ոչ Ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում և Ընկերության նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց:
Պարտադրում են մեքենաները թանկ վաճառենք՝ կռախի առաջ ենք. ավտոներկրողները դեմ են փոփոխություններին
Ջրի փակ շրջանառությունը ոլորտը ճգնաժամի առաջ է կանգնեցնելու. ձկնաբույծ
Փոխնախարարը ասում է` Հայաստանը խմելու ջուր չունի, դուք ձուկ եք բուծում. ձկնաբույծ
Սիմիդյանի հետ հանդիպում ենք պահանջում. վերջին հանդիպումը 9 ամիս առաջ էր. ձկնաբույծ
Ավտոներկրողների բողոքի ակցիան` հարկային փոփոխությունների դեմ. Կառավարության դիմաց` ՈւՂԻՂ
ՈՒՂԻՂ. Ձկնաբույծների ակցիան. Թեժ իրավիճակ Շրջակա միջավայրի նախարության դիմաց
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Կատարվում է քննություն:
Կատարվում է նախաքննություն:
Ամեն մի մարդ ունի իր կոչումը: Բարի Աստված մարդուն ազատ է ստեղծել: Աստված ունի իշխանություն, հարգում է մարդու ազատությունը և յուրաքանչյուրին ազատ է թողնում՝ ընթանալու այն ճանապարհով, որը մարդուն հանգստություն է պատճառում: Բոլոր մարդկանց չի դնում նույն հարթության վրա զինվորական կարգ ու կանոնի նման: Դրա համար երիտասարդները թող իրենց անձը ազատ թողնեն աստվածապարգև ազատության հոգևոր ոլորտից ներս: Երիտասարդները չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ ճանապարհ ընտրեն, եթե քննում են, թե ինչ ճանապարհ է ընտրել կամ կընտրի այսինչ կամ այնինչ մարդը: Այս հարցի շուրջ ոչ ոքից չպետք է ազդվեն:
Նոյեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF` պետական դաշնային մարմին է) նոր զեկույց է հրապարակել, որն անդրադառնում է Թուրքիայում կրոնական իրադրությանը։ Մասնավորապես, այն նվիրված է Թուրքիայում կրոնական կազմակերպություններին պատկանող սեփականության վիճակին։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 22-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Սյունիքի մարզի Խնածախ գյուղը, որը ուղիղ թշնամու նշանառության տակ է, բացի անվտանգային խնդիրներից, բախվել է ձմռան խնդիրներին։ Բանն այն է, որ գյուղը մասամբ է գազիֆիկացված, 12 տուն է միայն գազիֆիկացված, մնացած տները տաքացվում են փայտով, փայտ էլ քչերին է հաջողվում գնել։