Բաժիններ՝

Սիսիանի թիվ 4 դպրոցից 13-ամյա աշակերտը «ձախ անրակոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դպրոցում ռազմագիտության դասաժամին պտտաձողից վայր ընկելու հետևանքով «ձախ անմրակոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել անչափահաս տղա։

Պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, իսկ անչափահասը Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտ 13-ամյա Լ․ Հ․-ն է։ Համայնքային ոստիկանները ստացված տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված միջոցառումների և կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզել են, որ Լ․ Հ․-ն մարմնական վնասվածքն ստացել է դեկտեմբերի 4-ին ժամը 15։05-ի սահմաններում «Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքում դասընկերոջ, Սյունիքի մարզի բնակիչ 13-ամյա Դ․ Մ․-ի հետ ֆիզիկական ուժի մրցման ժամանակ գետնին ընկնելու հետևանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031