Էնթոնի Ալբանեզը դարձել է Ավստրալիայի առաջին վարչապետը, որը ամուսնացել է պաշտոնավարման ընթացքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Թրամփը հայտարարել է Վենեսուելայի օդային տարածքի փակման մասին։ Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովին նշանակել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների պատվիրակության ղեկավար՝ փոխարինելով պաշտոնից ազատված Անդրեյ Երմակին։
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Ստամբուլում հանդիպեցի Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնության ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել է Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու հանձնաժողովի համանախագահների երրորդ աշխատանքային հանդիպմանը։
Վրաստանի իշխանությունները վրաց-ամերիկյան հարաբերություններում քայլ են արել և այժմ սպասում են ԱՄՆ-ի պատասխանին: Այս մասին Sputnik Грузия-ի փոխանցմամբ, հայտարարել է խորհրդարանի խոսնակը։
Ինդոնեզիայի Սումատրա կղզում անձրևներից հետո տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 303-ի, շաբաթ օրը հայտարարել է երկրի աղետների հետևանքների մեղմացման գործակալության ղեկավարը:
Իշխանությունը Գրողների և Նկարիչների Միությունների շենքերը պետականացնելու գործընթացը մեկնարկելուց գրեթե մեկ տարի անց որոշել է պետականացնել նաև Ժուռնալիստների միության գույքը։
Լիբիայի արևելքում գտնվող Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ագիլա Սալեհը կոչ է արել երկրի Բարձրագույն ազգային ընտրական հանձնաժողովին անհապաղ կիրառել ուղիղ նախագահական ընտրությունների մասին օրենքը և հնարավորինս շուտ նախագահական ընտրություններ անցկացնել։
Ռուսաստանի Դաշնության Կրոնշտադտ քաղաքի «Հայրենասեր» զբոսայգում նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ նավատորմի հայազգի ծովակալ Հովհաննես Իսակովի (Հովհաննես Ստեփանի Տեր-Իսահակյան) կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանականներ, Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի, ինչպես նաև քաղաքի վարչակազմի ներկայացուցիչներ։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով, իսկ Գևորգ Ներսիսյանի որդու՝ Համբարձում Ներսիսյանի կալանքը՝ 3 ամսով:
Տեսել են ձեռքերը բռնած քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահ ու շատով մեկին ծեծող թաղապետ։ Տեսել են իր պարտությունը քաղաքացիական պատերազմով կոծկելու պատրաստ Նիկոլ։
«Առաջարկ Հայաստանին» նախագծի առաջարկով ներկայացնում եմ Հայաստանի և Արաբական աշխարհի համագործակցության ամբողջական հայեցակարգը։
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ:
Վրաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը ձերբակալվել է Թբիլիսիում դատարանի շենքը հրկիզելու փորձի համար:
Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առնչվող կաշառքի գործի քննությունը:
Կալիֆոռնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Թուրքիայում գտնվող Հռոմի Պապ Լևոն 14-րդն այցելել է Ստամբուլի հայտնի Սուլթանահմեթ մզկիթ (Կապույտ մզկիթ)։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նոր Սահմանադրության տեքստի հետ կապված աշխատանքները շարունակվում են: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը դեռ չի քննարկել Անկախության հռչակագրի հարցը, «Ազատության» հետ զրույցում ասել է արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը:
«Սև Ուրբաթի» գնորդները ստիպված են եղել ապաստան փնտրել այն բանից հետո, երբ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա քաղաքի Westfield Valley Fair առևտրի կենտրոնում կրակոցներ են հնչել, որի հետևանքով, ըստ ոստիկանության, վիրավորվել է երեք մարդ, հայտնում է LA Times-ը։
Մայր տաճարում աղոթք բարձրացվեց Երևանի և Բաքվի բանտերում ապօրինի կալանավորված քաղբանտարկյալների համար
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալլասի հետ՝ Իսրայելի ռեժիմի կողմից տարածաշրջանում միջազգային իրավունքի շարունակական խախտումները դատապարտելու համար, հաղորդում է Tasnim-ը։
«Ինչ վերաբերում է մեզ, ապա Հարավային Կովկասում զսպման ու հակակշռման մեխանիզմների բացակայության պայմաններում այս բնական գործընթացը շարունակվելու է մինչև բալանսի վերականգնումը»:
Ուրբաթ օրը պայթյուններ են որոտացել Սև ծովում՝ Թուրքիայի Բոսֆորի նեղուցի մոտ, գտնվող երկու լցանավերի վրա. ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել, հայտնում է Reuters-ը:
Ադրբեջանում կրկնակի ստուգում են նախկինում զորակոչից տարկետում ստացած անձանց առողջական վիճակը, հաղորդում է Report-ը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բաց կթողնի դեկտեմբերի 3-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը ընթանում է համակարգված, հետևողականորեն և, ամենակարևորը՝ առանց որևէ արտաքին միջամտության։
Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի ֆոնին իր աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հրաժարականից հետո Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին այժմ առանց պրոդյուսերի է մնացել Միացյալ Նահանգների հետ շարունակվող բանակցությունների ընթացքում:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը քննադատության է արժանացել Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաների կողմից՝ անգլերենի չիմացության պատճառով։ Սա է պատճառը, որի մասին հայտնել է բրիտանական The Telegraph հրատարակությունը։