Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Բելառուսի խորհրդարանի մարդու իրավունքների, ազգային հարաբերությունների և ԶԼՄ-ների հարցով հանձնաժողովի նախագահ Գենադի Դավիդկոյի հետ:
Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանից. ՈՒՂԻՂ
Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում: Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ»:
Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում հայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան ու դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին:
Այսօր ավելի վաղ ընթերցողին էինք ներկայացրել «Հրապարակումների արգելված լինելու հիմնավորումը կառավարության որոշման՝ գոյություն չունեցող կետերով» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացրել էինք Ոստիկանությունից ստացված պատասխանը՝ 168.am-ի հարցմանը:
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն անդրադառնալով այս հայտարարությանը՝ նշեց, որ Թուրքիայի փոխնախագահի հարցազրույցն ամբողջությամբ լսել է, որտեղ նա անդրադարձել է տարբեր թեմաների՝ Թուրքիայի տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը, Կիպրոսի խնդրին և այլն։
Ռուսաստանը չի ծրագրում գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
Կանադան արտաքին կողմերին կոչ է անում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը միջամտելուց: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը՝ շեշտելով, որ կանոնավոր կապի մեջ է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Ռուսաստանի Դաշնության ռազմական փորձագետները վերահսկողության տակ են պահում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցող օտարերկրացի ահաբեկիչների առկայության փաստը: Այս մասին հոկտեմբերի 22-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ես հույս ունեմ, որ երկու ԱԳ նախարարները պատրաստվում են Վաշինգտոնում հանդիպել»,- լրագրողների հետ առցանց ճեպազրույցում ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ԼՂ հակամարտության հարցը բարձրացնելու են Թուրքիայի գործընկերոջ հետ շփումներում, և արդյո՞ք ՆԱՏՕ-ն ավելի մեծ դերակատարություն պետք է ունենա հակամարտության գոտում։
Պատերազմը քաղաքականության շարունակությունն է, կամ ավելի ճիշտ՝ քաղաքականության դրսեւորումների մեկը։ Սխալ քաղաքականությունը կարող է հանգեցնել պատերազմի, ճիշտ քաղաքականությունը՝ խաղաղության։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու՝ պաշտպանների միջնորդությումը:
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ:
168 TV ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 21-ին Արցախում տեղի ունեցած մարտերի ընթացքում ոչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի կրտսեր սերժանտ, հետախուզության սպա Նասիրով Իլյաս Արզուման օղլուն. հայտնում է Infoteka24-ը։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը: Նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ դատարանը պաշտպանական կողմից պահանջել էր ներկայացնել միջնորդության համար լրացուցիչ փաստաթղթեր: Այսօր պահանջված փաստաթղթերը ստանալուց հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Ընթացքում ստացել է պաշտպանական կողմից նախորդ նիստում այդ փաստաթղթերը, ինչից հետո գնացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայի փոխնագահի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պատրաստ է ռազմական ուժով օժանդակել Ադրբեջանին, հավաստում է այն փաստը, որ Թուրքիան նախանշում է այն սահմանագիծը, որը հայոց բանակը չի կարող անցնել։
Սոցիալական ցանցերը յուրաքանչյուրին հնարավորություն է տվել արտահայտվել իր գիտելիքներին, կրթվածությանն ու դաստիարակությանն համապատասխան ու որքանով վերը նշված պարամետրերը ցածր են, այնքանով տեսակետները վճռական են, հայհոյախառն ու, չվախենանք գնահատականից, անգրագետ:
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել Մոսկվայի տարածաշրջանում: Ձերբակալվել է Կենտրոնական Ասիայից սերած անձ, ով ցանկացել է պայթյուն իրականացնել կառավարական շենքերից մեկում:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել ադրբեջանական բանակի կորուստների մասին։
ՄԱԿ-ի նախկին անկախ փորձագետ Ալֆրեդ Մորիս դե Զայասի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչումը:
Ստամբուլի նահանգի շրջաններից մեկում ուսումնավարժական ինքնաթիռ է կործանվել, ինչի մասին հայտնում է regnum.ru-ն:
Լիբանանի խորհրդարանի քաղաքական ուժերը կրկին ընտրել են Սաադ Հարիրիին որպես երկրի վարչապետ` նույն պաշտոնը հակակառավարական ցույցերի ազդեցությամբ լքելուց մեկ տարի անց:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադառնալով այցին և սպասվող ակնկալիքներին, նշեց, որ, երբ կարողանան ցանկացած իրավիճակում ճիշտ հետևություններ անել ու դասեր քաղել, ապա դա իսկապես կարող է հետագայում դառնալ ավելի հզոր հաղթանակների հիմք։
Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի մերժում դիտորդների և խաղաղապահների տեղակայումը Արցախում։ Միաժամանակ նա հայտարարել է, որ այդ դեպքում Բաքուն առաջ կքաշի իր պայմանները։
Կատալունիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններն՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը Մոսկվայում։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին։
Կրեմլում ափսոսանքով արձանագրում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն պահպանում Ղարաբաղի վերաբերյալ մոսկովյան պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ընկերությունն հայտարարում է, որ Վաշինգտոնից բացատրություն կպահանջի, քանի որ Թուրքիան օգտագործում է իրենց տրամադրած տեխնոլոգիան հարձակողական անօդաչու թռչող սարքերում: