Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարեց  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու՝ պաշտպանների միջնորդությումը:

Դատարանը գրավի չափը սահմանել է 100 մլն  դրամ:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել էր սեպտեմբերի 25-ին, հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ: Ինչպես հայտնել էին նրա պաշտպանները՝ այդ որոշումն իրենց համար սպասելի էր:

Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարանում: Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը ու Ծառուկյանը շարունակել էր կալանավորված մնալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031